ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նույն հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների՝ պաշտպանական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
«Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ։
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Հայաստանի հանրային ռադիոյի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով, ինչպես նաև Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջով և Առաջինի լրատվական ալիքով»,- ասված է հաղորդագրությունում։