Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սլավյանսկի ՋԷԿ-ին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Սումիի շրջանում թիրախավորվել են բնակելի կառույցներ, հրդեհ է բռնկվել: Վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Նաև հարվածներ են հասցվել
Սումիի և Խարկովի մարզերի երկաթուղային ենթակառուցվածքներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերը ուկրաինական 130 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Տեղեկություններ կան, որ Օրյոլում ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով տեղական ջերմաէլեկտրակայանի տարածքում սարքավորումներ են վնասվել։ Որոշ շրջաններում ջեռուցման և տաք ջրի մատակարարումը սահմանափակվել է։ Վլադիմիրում և Յարոսլավլում նույնպես էներգետիկ օբյեկտներ են տուժել:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: