Կրեմլի խոսնակը մեկնաբանել է լուրերը, որ Բուդապեշտում նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպումը տապալվել է։ «Ոչ ոք գագաթնաժողովի հստակ ամսաթիվ չի նշել։ Ոչ ոք դրա շուրջ համաձայնության չի եկել։ Ուստի բարդ է այն տապալված համարել»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը վերջին օրերին բազմիցս նշել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը, Մոսկվան ևս նման դիրքորոշում ունի։ «Նրանք չեն ցանկանում հանդիպել՝ ուղղակի հանդիպելու համար: Արդյունքի հասնելու համար նախապատրաստական լուրջ աշխատանքներ են պետք»,- հավելել է Կրեմլի խոսնակը:
2 շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ ապագայում պատրաստվում է Բուդապեշտում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների լարված հեռախոսազրույցից հետո ամերիկյան կողմը որոշել է չեղարկել ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը։
Մանրամասները՝ տեսանյութում: