Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։16-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Ford մակնիշի ավտոմեքենան և ZIL մակնիշի բեռնատարը (բեռնված քարով)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Ford մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։