Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ներառված կապիտալ շինարարության համատեքստում, նշել, որ միջազգային գործընկերների աջակցությունն էլ ավելի կնպաստի մարզային առողջապահության համակարգի զարգացմանն ուղղված ջանքերին:
Խոսելով «Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներից՝ կողմերն ուրվագծել են համագործակցության կարևոր ուղղությունները և պայմանավորվել շարունակական համատեղ նախագծեր կյանքի կոչել։