Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից. կառավարությունը հավանություն է տվել նախագծին:
Գործադիրը կշարունակի պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների ընտանիքներին ամսական 300 հազար դրամի սոցիալական աջակցությունը:
Հայաստանի և Գերմանիայի միջև կնքված տեխնիկական գործակցության մասին համաձայնագով ընդհանուր 15.8 մլն եվրոյի օժանդակություն կիրականացվի մասնավոր տնտեսության և միջին մասնագիտական կրթության, կենսակայուն էներգետիկայի, համայնքների զարգացման ծրագրերում:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: