ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում: Նախարարը հորդորում է արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց:
«Իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով։ Ինչպես, օրինակ, իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»,- գրել է նախարարը։