Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հոկտեմբերի 29-ի առավոտյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվն անցել է 90-ը։ Նշվում է, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի, քանի որ կան բազմաթիվ ծանր վիրավորներ, իսկ ավերված տների փլատակներում անհետ կորածների որոնումները դեռ շարունակվում են։
Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածների մի քանի քաղաքի։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ քաղաքական վերնախավի հրահանգով «ահաբեկչական թիրախներին և ահաբեկիչներին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո» վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի հարձակման հետ և Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու համար: Խմբավորումը նշել է, որ կհետաձգի պատանդներից մեկի աճյունի վերադարձը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ոչինչ չի վտանգի հրադադարը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իսրայելը պետք է պատասխան հարվածներ հասցնի իր զինվորների թիրախավորման դեպքում: «Պետք է հասկանալ, որ ՀԱՄԱՍ-ը Մերձավոր Արևելքում խաղաղության շատ փոքր մասն է, և նրանք պետք է իրենց լավ պահեն»,- հայտարարել է Թրամփը՝ Ճապոնիայից Հարավային Կորեա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Մանրամասները՝ տեսաշարում: