Նիդերլանդներում անցկացվում է խորհրդարանի արտահերթ ընտրություն, երրորդը՝ վերջին չորս տարվա ընթացքում։ Այն նշանակվել է, երբ Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը (PVV) հունիսին դուրս է եկել իշխող կոալիցիայից՝ հաղորդում է Euronews-ը։
Ընտրությունից մեկ օր առաջ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Վիլդերսի կուսակցությունը և ավելի չափավոր ուժերը, ինչպիսիք են Լեյբորիստական կուսակցությունը, ձախ կենտրոնամետ դեմոկրատները և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, մրցակցում են միմյանց հավասար։ PVV-ն կարող է նվաճել Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի 150 տեղից մոտ 30-ը՝ երկրորդ անգամ դառնալով ամենամեծ ուժը։
Միևնույն ժամանակ, դիտորդներն ընդգծել են, որ երկրի ժամանակին առանցքային ուժը՝ «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը (VVD), որն ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարել է ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, կարող է գրանցել ամենավատ արդյունքը 1970-ական թվականներից ի վեր։