Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «Լուկօյլ»-ը, հայտարարել է իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին՝ «որոշակի երկրների կողմից ընկերության և իր դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառման պատճառով»։ «Սկսվել է պոտենցիալ գնորդների առաջարկների վերանայումը»,- ասվում է «Լուկօյլ»-ի կայքում:
Նշվում է, որ ակտիվների վաճառքն իրականացվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) լիցենզիայի համաձայն, որը կարգավորում է «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի հետ կապված գործարքների կրճատումը։
Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ կապված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու «խաղաղության գործընթացի նկատմամբ Մոսկվայի կողմից լուրջ հետաքրքրության բացակայության» հետ։