Այսօր ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության, Ներքին գործերի նախարարության, «Ջրառ» ՓԲԸ-ի և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ ) ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, 2025 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի դադարեցմամբ պայմանավորված՝ իրականացվել է Սևան ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վահանակների վերամբարձ մեխանիզմների շարժաբերների կնքում: Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից: