Դատարանը Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման նոր հրաման է արձակել ՝ 2019 թվականի ընտրության հետ կապված լրտեսության մեղադրանքով: Օրերս Ստամբուլի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Իմամօղլուի և մի խումբ այլ պաշտոնյաների նկատմամբ՝ 2019 թվականի քաղաքապետի ընտրության ժամանակ 4,7 միլիոն ընտրողների գաղտնի տվյալների արտահոսքին նպաստելու և դրանք այնուհետև օտարերկրյա հետախուզական գործակալություններին փոխանցելու կասկածանքով։
Իմամօղլուն մարտից բանտարկված է կոռուպցիայի տարբեր մեղադրանքներով: Հուլիսին նրա նկատմամբ ևս մեկ մեղադրանք է առաջադրվել Ստամբուլի գլխավոր դատախազին վիրավորելու և սպառնալու համար:
Իմամօղլուն հերքել է իր նկատմամբ բոլոր մեղադրանքները:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան