Խաղաղությունը հաստատված է, և այն ունի կոնկրետ պարամետրեր՝ խորհրդարանում հայտարարել է երկրի ղեկավարը՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագիծը: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել, որ հաջորդ տարվա համապետական ընտրությունների ժամանակ հանրությունն իր քվեով պաշտպանի խաղաղությունը: Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան բեռնափոխադրման սահմանափակումները վերացնելու հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ սա պատմական իրադարձություն է՝ Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան