«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09։30-ից մինչև ժամը 20։00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 6-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ը՝ Կենտրոն վարչական վարչական շրջանի Թումանյան, Աբովյան, Պուշկինի փողոցներով և Հյուսիսային պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի, Ֆանտան, Կարենիս, Ալափարս, Բջնի, Արզական, Քարաշամբ, Թեղենիկ բնակավայրերի, Աղվերանի հանգստյան գոտու գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։