Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10։58-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բախվել են UAZ և VAZ մակնիշների ավտոմեքենաները․ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր արգելափակվել են ավտոմեքենայի մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակված քաղաքացիներին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։