Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։21-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարդից դեպի Աժդահակ լեռ տանող ճանապարհին չորս քաղաքացի ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 02։10-ին, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Գողթ գյուղ: