Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գրիբոյեդովի փողոցում բախվել են Mercedes-Benz և BMW մակնիշների ավտոմեքենաները։
Mercedes-Benz և BMW մակնիշների ավտոմեքենաների վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: