Կիևի քաղաքապետը հայտնել է, որ այս գիշեր Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ քաղաքի տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել, վնասվել են բնակելի շենքեր։ Իշխանությունները հայտնում են մեկ զոհի և առնվազն 10 վիրավորի մասին:
Ռուսական ուժերը հարված են հասցրել նաև Դնեպրի շրջանի մանկապարտեզին՝ հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը: Նրա խոսքով՝ Դնեպրի ձախ ափին շարունակվում է հրդեհների տեղայնացումը մի քանի շրջաններում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Մոսկվայի, Լենինգրադի, Ռոստովի, Վոլգոգրադի, ️ ️Բրյանսկի, Կալուգայի, Սմոլենսկի, Բելգորոդի մարզերի երկնքում: