«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է՝ հիմնանորոգվել է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Երկարությունը՝ 5.7 կմ։
Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։
Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվել են իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, իրականացվել է կողնակների ամրացում ու հարթեցում։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են այլ աշխատանքներ։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։