ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է Կանադայի կողմից մաքսատուրքերի մասին ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հայտարարությունները գովազդում օգտագործելուց և հայտարարել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունները դադարեցնելու մասին:
Նա գովազդը, որտեղ Ռեյգանը բացասական մեկնաբանություններ է անում սակագների վերաբերյալ, անվանել է «կեղծ»։
«Մաքսատուրքերը շատ կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության և տնտեսության համար։ Նրանց աղաղակող պահվածքի պատճառով Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները դադարեցվում են»,- գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում։
«Նրանք դա արել են միայն ԱՄՆ Գերագույն դատարանի և մյուս դատարանների որոշումները խոչընդոտելու համար»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։