Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 23-ին Շիրակի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ: Նա մայիսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին hայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: