Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին է ներկայացրել BLOW MINI 9 տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։