ԱԺ-ն
քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արմեն Քթոյանի թեկնածության հարցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արմեն Քթոյանի թեկնածությունը:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության տեղը, ժամը և կարգը:
Նրա խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունները կանցկացվեն դահլիճում անցկացվող քվեարկությունից անմիջապես հետո՝ կես ժամ տևողությամբ, դահլիճին կից գտնվող նախասրահում:
Հիշեցնենք՝ Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թեկնածու է առաջադրել Կամո Սարգսյանին: