• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
Խաղաղության գործընթացն ու ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման սպասումները Խաղաղության գործընթացն ու ԱԳ... 19:41
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում տխուր էջը փակված է. Մուստաֆաև. «Հարևաններ» Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք պարտավոր ենք ձևավորել համակարգ, որտեղ կոռուպցիան մերժելի երևույթ է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Իրավունք
19:5623 Հոկ, 2025

Մենք պարտավոր ենք ձևավորել համակարգ, որտեղ կոռուպցիան մերժելի երևույթ է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա եղել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Ելույթով հանդես է եկել նաև կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը: 

«Մեծարգո՛  վարչապետ,

Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ

Ուրախ եմ ողջունելու Ձեզ և շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման չորրորդ տարեդարձի և Կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումն արտացոլում է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ կոռուպցիայի դեմ հետևողական պայքար տանելու հարցում։

Կոմիտեն ստեղծվել է՝ ի պատասխան հանրային պահանջի՝ ունենալու ուժեղ, անկախ և մասնագիտացված մարմին, որը կարող է ապահովել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունավետ բացահայտում, նախաքննություն և հետաքննություն։

Չնայած իր համեմատաբար կարճ՝ շուրջ չորս տարվա գործունեությանը, Հակակոռուպցիոն կոմիտեն գտնվում է զարգացման և կայացման ակտիվ փուլում։

Կառույցը շարունակաբար ընթանում է կատարելագործման ուղով՝ միաժամանակ ուժեղացնելով մարդկային ռեսուրսների ներուժը և խորացնելով մասնագիտական կարողությունները։

Անդրադառնալով 2025 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին նախևառաջ պետք է տեղեկացնեմ, որ հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվել են էական կառուցվածքային փոփոխություններ։

Մասնավորապես, նախկինում գործած նախաքննական վարչությունների հենքի վրա ձևավորվել են վեց նոր վարչություններ՝ կոնկրետ մասնագիտացումներով, որոնք հնարավորություն են տալիս ավելի նպատակային, խորքային և համակարգված մոտեցում ցուցաբերել տարբեր բնույթի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության գործընթացում։

Նույն փոփոխությունների շրջանակում ստեղծվել է նաև Ներքին անվտանգության և վերահսկողության վարչությունը, որի հիմնական գործառույթն է՝ կանխել քրեադատավարական հնարավոր խախտումները նախաքննության փուլում և անհրաժեշտության դեպքում տրամադրել գործնական աջակցություն նախաքննական ստորաբաժանումներին։

Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվել է ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանումներ՝ օպերատիվ հետախուզական առաջին և երկրորդ վարչությունները, օպերատիվ–տեխնիկական և տեղեկատվական-վերլուծական բաժինները։

Հատկանշական է տեղեկատվական-վերլուծական բաժնի ձևավորումը, որը,  ի թիվս այլնի, կոչված է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր հանել  հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և վերջնարդյունքում ձևավորել վերլուծական հենք՝ հետագա իրավական արձագանքի և հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման համար։

Կարևորում եմ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ստեղծումը։ Մասնավորապես, կատարված փոփոխությունների արդյունքում օպերատիվ–հետախուզական վարչությունների կազմում  ձևավորվել են երկու մարզային կառույցներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց Ձորի տարածքային բաժինները։

Վստահաբար կարող ենք ասել, որ տարածքային ստորաբաժանումների գործունեությունը  թույլ կտա տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ։

Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, առկա գործնական խնդիրների հաղթահարման և օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների համար սոցիալական երաշխիքների սահմանման նպատակով ներկայումս մշակման փուլում է գտնվում համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

Բացի այդ, Կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման նպատակով ստեղծվել է խորհրդակցական մարմին։ Այն կապահովի ավելի արդյունավետ, մասնագիտացված, թափանցիկ ու պատասխանատու որոշում կայացնելու գործընթաց՝ միավորելով փորձը, կարծիքները և շահերը՝ ի նպաստ ավելի լավ կառավարման։

Նույն ժամանակահատվածում՝

  • Հակակոռուպցիոն կոմիտեում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայություն, որը հնարավորություն է տալիս հասարակությանը ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում և լինել դրան մասնակից։  

  • Գործարկվել է պաշտոնական կայքի նոր՝ ավելի հարմարավետ և բարելավված տարբերակը, որի նպատակն է՝ Կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունը քաղաքացիների համար դարձնել առավել դասակարգված, մատչելի և հասանելի՝ այդ կերպ բարձրացնելով նաև կառույցի հաշվետվողականության ու թափանցիկության մակարդակը։

  • Թողարկվել են անիմացիոն տեսահոլովակներ, որոնք ազդարարում են կոռուպցիոն երևույթների բացասական լինելու, ինչպես նաև դրա դեմ պայքարի, Հակակոռուպցիոն կոմիտե դիմելու անհրաժեշտության մասին, որը նախադեպը չունեցող գործելաոճ է և կրելու է շարունակական բնույթ։  

  • Ստեղծվել է կադրային բանկ, որը հնարավորություն կտա կատարել կադրերի ընտրություն և Կոմիտեի աշխատանքներին ներգրավել առավել փորձառու, գրագետ ծառայողների։

Ամփոփելով Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը՝ հարկ եմ համարում նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել  2061 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1896 վարույթի դիմաց։

Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 170-ը՝ 431 անձանց վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 108-ը՝ 251 անձանց վերաբերյալ։

Այսինքն՝ սույն թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ ժամանակահատվածի համեմատ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 62–ով ավելի վարույթներ, իսկ դատարան ուղարկված այդ վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված  անձանց մասով թիվն աճել է 180-ով կամ շուրջ 72%-ով։

Ամփոփելով՝ նշեմ, որ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների թվով աճը կազմել է 57.4%, իսկ կարճված վարույթների դեպքում տեղի է ունեցել աճի նվազում՝ 21.1%։

Հատկանշական է, որ ընթացքը լուծված հիշյալ վարույթներից 58–ը հանդիսացել են երկուսից յոթ տարի ժամկետում, իսկ 102-ը՝ մեկ տարի ժամկետում քննված վարույթներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հանրային հնչեղություն ստացած, ինչպես նաև նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների  կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ վարույթները։

Տևական ժամանակ քննված վարույթների դատավարական ավարտը խոսում է այն մասին, որ կոմիտեն որդեգրել է ուշացած արդարադատությունը բացառող մոտեցում և ցանկացած վարույթ, անկախ դրանում ներգրավված անձի դիրքից կամ կարգավիճակից, ենթարկվելու է համակողմանի, պատշաճ և ժամանակին քննության։

Ընդ որում, Կոմիտեն ցուցաբերում է բարձր զգայունություն ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաների կողմից թույլ տրված կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։ Մասնավորապես՝ Կոմիտեն հստակ ուղերձ է հղում, որ կոռուպցիան՝ անկախ ժամանակային հեռավորությունից կամ անձի զբաղեցրած պաշտոնից, չի կարող մնալ անպատիժ։

Կոմիտեում քննվող՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 2․033․416․000 (երկու միլիարդ երեսուներեք միլիոն չորս հարյուր տասնըվեց հազար) ՀՀ դրամ։

Ենթադրյալ հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքը վերահաստատելու նպատակով կարևորում եմ հետևյալ ցուցանիշը՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս վերականգնվել է 2021–2024 թվականների ընթացքում վերականգնված վնասից շուրջ երկուս ու կես անգամ ավել գումար։

Այս ցուցանիշը վկայում է վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքի արդյունավետության և ինտենսիվության բարձր մակարդակի մասին։

Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի 9 ամիսների ընթացքում քննված քրեական վարույթներով նախաքննության ընթացքում համայնքներին են վերադարձվել  ապօրինի օտարված ընդհանուր 13 միավոր հողատարածքներ։

Բացի այդ, քրեական վարույթներով հայտնաբերվել են ապօրինի օտարված ընդհանուր շուրջ 9.165.000.000 դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով ևս 181 միավոր հողատարածքներ, որոնք ենթակա են վերադարձման պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան իրավական գործիքակազմի կիրառմամբ:

Կոմիտեի կազմում գործող օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից նույնպես իրականացվել է մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել կոռուպցիոն բնույթի բազմատեսակ հանցագործությունների դեպքեր՝  այդ կապակցությամբ ներկայացնելով հանցագործության վերաբերյալ 67 հաղորդումներ։ Դրանցից շատերն ունեցել են բարդ և բազմադրվագ բնույթ և ստացել են հանրային մեծ հնչեղություն։

Օպերատիվ ստորաբաժանումների գործունեության ամփոփման համատեքստում կարևորում եմ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք իրականացվել են վերջին ժամանակահատվածում։

Մասնավորապես, նոր ստորաբաժանումների ձևավորումը, գործառույթների հստակ տարանջատումն ու սահմանումը էապես բարձրացրել են հակակոռուպցիոն պայքարի թիրախայնությունն ու արդյունավետությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկվել են նշանակալի կադրային բարեփոխումներ, որոնք ներառել են ինչպես նոր նշանակումները, այնպես էլ անհրաժեշտ ազատումները՝ ուղղված աշխատանքի որակական ցուցանիշների և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։

Նպատակը՝ բարեվարք, համարձակ, բանիմաց և ստեղծագործական մտածողություն ունեցող աշխատակիցներ ունենալն է, ովքեր տեսական գիտելիքներն ու գործնական հմտություններն իրենց աշխատանքում կկարողանան հաջողությամբ համադրել՝ ապահովելով լավագույն արդյունքներ։

Հավաստիացնում եմ, որ Կոմիտեն շարունակելու է անշեղորեն պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ՝ օպերատիվ-հետախուզական և նախաքննական ստորաբաժանումների հնարավորությունների լիարժեք կիրառմամբ։

 Մեր հիմնական թիրախներն են՝ կոռուպցիոն երևույթների հայտնաբերումն ու չեզոքացումը, քրեական վարույթների քննության որակի շարունակական կատարելագործումը և աշխատանքի ընդհանուր արդյունավետության բարձրացումը։

Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Կոմիտեն կարևորում է քննության համակողմանիությունն ու պատշաճությունը՝ բացառելով գործընթացների անհարկի ձգձգումները։

Մեծարգո՛ Վարչապետ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հետևողական ուշադրության ու անձնական մոտեցման համար, որը Դուք և ՀՀ կառավարությունը ցուցաբերում եք Կոմիտեի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման և համակարգի կայուն գործունեության ապահովման հարցում։

Ձեր աջակցությունը նպաստել է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Կոմիտեի ծառայողի աշխատանքը դիտարկվում է ոչ միայն որպես մասնագիտական առաքելություն, այլ նաև որպես արժանապատիվ և մրցունակ ծառայություն։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև իրավապահ կառույցների մեր գործընկերներին այն արդյունավետ և բարեխիղճ համագործակցության համար, որը նրանք ցուցաբերել են քրեական վարույթների և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման շրջանակներում։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գործընկերներիս և շնորհակալություն հայտնում ցուցաբերած նվիրվածության,   պրոֆեսիոնալիզմի և բարձր պատասխանատվության համար։

Լիահույս եմ, որ մեր հետևողական և նպատակաուղղված աշխատանքով կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել ոչ միայն ընթացիկ գործառույթ, այլ ազգային և մասնագիտական առաքելություն՝ հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ձևավորված անշրջելի ժողովրդավարության հիմնական սկզբունքներին և մեր երկրի կառավարության հիմնական գերակայություններին։

Մենք պարտավոր ենք արդարացնել հանրության բարձր վստահությունն ու սպասելիքները՝ ձևավորելով համակարգ, որտեղ արդարությունն ու թափանցիկությունը գերակա արժեքներ են, իսկ կոռուպցիան՝ մերժելի երևույթ։

Շնորհակալություն»,- ասել է նա։

Դիտումների քանակ39
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու. վարչապետ 19:4923 Հոկ, 2025 Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու. վարչապետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015