ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս շաբաթվա վերջում ավելի կհստակեցվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու հեռանկարները։
«Երկու օրից մեզ կասեն, թե ինչ ենք անելու»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողով տեղի ունենա, ապա այն պետք է հանգեցնի իրական առաջընթացի։
Թրամփը վստահեցրել է, որ նման բանակցությունները ժամանակի վատնում չի համարում, և իր կարծիքով՝ հակամարտության երկու կողմն էլ խաղաղություն են ցանկանում։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուբիոյի և Լավրովի միջև այս շաբաթ սպասվող հանդիպումը հետաձգվել է։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «տարբեր սպասումներ ունեն Ուկրաինայում հակամարտության հնարավոր ավարտի վերաբերյալ»։