Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Դիվանագետները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավոր կոնկրետ քայլերը։