Հոկտեմբերի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 288 հանցագործություն:
Մասնավորապես՝
-
73 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
45 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
28 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
16 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
-
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
13-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
-
7-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
-
5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
4 դեպք՝ խուլիգանության,
-
3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
-
2-ական դեպք՝ բնակարանային գողության, շորթման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության։
Բացահայտվել են նաև կողոպուտի, ավազակության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, թմրամիջոցի մաքսանենգության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1 դեպք թմրանյութի իրացման։
Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Անցած 3 օրում գրանցվել է 39 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: