Ձերբակալված Վարդան Ղուկասյանին իրավապահները դուրս բերեցին քաղաքապետարանի շենքի հետնամուտքից: Նրան տեղափոխեցին Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրա փաստաբանը հայտարարեց՝ Ղուկասյանը չի ընդունում իրեն առնչվող ոչ մի հանգամանք:
Ղուկասյանի տեղափոխությամբ ավարտվեց նաև Գյումրիի համայնքապետարանի առջև սկսված հավաքը, որին մասնակցելու համար, ըստ ահազանգերի, բերվել էին համայնքապատկան կառույցների աշխատակիցները: