Մեղադրյալի աթոռին են Մեծամորի 2-րդ մանկապարտեզի շինընկերության պատասխանատուները։ Պայմանագրով ստանձնած պարտականությունները նախատեսված ժամկետում չկատարելը խնդիրներ է ստեղծել երեխաների հաճախումների համար: Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է գործով վարույթի քննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ շինարարությունը վերսկսելու փոխարեն, կապալառու ընկերությունը կազմել է մոտ 200 մլն դրամի կեղծ կատարողական ակտ, իսկ փաստացի իրականացված աշխատանքները համայնքի վճարած գումարից պակաս են ավելի քան 48 մլն դրամով:
Գնման գործընթացներում չարաշահումները կանխելու, բացահայտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է տեղեկատվական-վերլուծական բաժին: Կոմիտեում նաև ամփոփվել են գնման գործընթացներում ենթադրյալ չարաշահումների դեպքերով 9 ամսվա արդյունքները:
Գնումների գործընթացում և հանրակրթական հաստատություններում չարաշահումների դեպքերով քննվող ընթացիկ գործերով կա 12 մեղադրյալ, իսկ 2025-ի 9 ամիսներին կոռուպցիոն տարբեր հանցագործություններով նախաքննության ընթացքում վերականգնվել է ավելի քան 2 մլրդ դրամի վնաս՝ 3,4 անգամ ավելի, քան նախորդ տարի:
Մանրամասները՝ ռեպորտաժում։