Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի կառուցման համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 761 միլիոն դրամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն հագեցված է անհրաժեշտ գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ: