Դիանա Գասպարյանը և Analog Devices Inc. ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը քննարկել են նրա երևանյան այցի նպատակները, հայ ուսանողների հետ հանդիպումը, Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը և դրա զարգացման հեռանկարը, Երևանի Ինժեներական քաղաքի տարածաշրջանային կարևորությունը, Արհեստական բանականության հետ կապված գլոբալ մտահոգությունները և այլ հարցեր։