ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված բրիֆինգին ներկայացրել եմ COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Հայաստանը, որպես COP17-ի հյուրընկալող երկիր, գործում է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և գործողության սկզբունքներով՝ նպատակ ունենալով համախմբել բոլոր շահառուներին՝ կառավարություններից մինչև տեղական համայնքներ, երիտասարդություն, գիտական և մասնավոր հատվածներ։
Բրիֆինգի ընթացքում ներկայացրել եմ COP17-ի տեսլականը և բովանդակային ուղղությունները, ինչպես նաև իրականացվող ենթակառուցվածքային և կազմակերպչական աշխատանքները։
COP17 -ը կծառայի որպես գործողությունների և արդյունքների գլոբալ վերանայման կարևոր հարթակ՝ ուղղված Կունմին–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակների իրականացմանը։
Համաժողովի օրակարգում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների ներգրավվածությանը, ինչպես նաև կրթության, իրազեկման և կենսաբազմազանության պահպանության ֆինանսական նոր հնարավորությունների ձևավորմանը»,-նշել է նա։