Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Բոլիվիայի կանցլեր Սելինդա Սոսա Լունդային:

Կանցլերը ՀՀ նորանշանակ դեսպանին մաղթել է հաջողություններ՝ երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրով Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: