Չեռնոգորիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրների ցուցակում առաջինն է, և կարող է Միությանը անդամակցել արդեն 2028 թվականին՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չեռնոգորիա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում։
«Դուք վճռական եք՝ ավարտելու բոլոր բանակցային գլուխները հաջորդ տարի: Մենք աջակցում ենք ձեր 2028-ի հավակնությանը»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը՝ ակնարկելով, որ Եվրահանձնաժողովը կաջակցի 2028 թվականին Չեռնոգորիայի անդամակցությանը ԵՄ-ին։
Չեռնոգորիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել 2010 թվականին։