ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Ներկայացվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի բովանդակությունը և դրա հիմքում ընկած սկզբունքները, Հայաստանի և Արդբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային զարգացումներին, ինչպես նաև հայ-դանիական պատմական առնչություններին և երկկողմ օրակարգին՝ կարևորելով համատեղ ջանքերով Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում Դանիայի աջակցությունը: