Իսրայելից ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին տեղափոխող ավտոբուսները ժամանել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլահ քաղաք: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ ակնկալում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Գազայում ձերբակալված 1718 անձանց ազատ արձակումը, որոնց թվում կա 2 կին, ինչպես նաև իսրայելական բանտերում ցմահ ազատազրկման դատապարտված 250 մարդ:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը և նրան աջակցող պաղեստինյան խմբավորումներն ազատ էին արձակել բոլոր 20 իսրայելցի պատանդներին՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակում։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Հազեմ Քասեմին հայտնել է, որ խմբավորումը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Գազայի հատվածում պատերազմն ավարտվել է։