Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մինչև երեկո մտադիր է նոր վարչապետ նշանակել։
Հոկտեմբերի 6-ին՝ կառավարության կազմը հայտարարելուց ժամեր անց, այդ պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Սեբաստիան Լըկորնյուն, որը վերջին երկու տարվա ընթացքում Ֆրանսիայի հինգերորդ վարչապետն էր։ Սակայն Մակրոնի խնդրանքով Լըկորնյուն խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական առաջնորդների հետ՝ փորձելով հաղթահարել ստեղծված ճգնաժամը:
Քննարկումներից հետո, ըստ Լըկորնյուի, հնարավորություն է ստեղծվել մինչև տարեվերջ հաստատել 2026 թվականի բյուջեն, ինչը երկրին որոշ ֆինանսական կայունություն կտա: Միևնույն ժամանակ, այժմ ավելի քիչ հավանական է թվում, որ Մակրոնին կստիպեն խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել: