ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին։
Արմեն Ղազարյանն իր խոսքում կարևորելով հայ-ֆրանսիական ակտիվ գործընկերությունը՝ հույս է հայտնել, որ ՆԳ նախարարության և ենթակա մարմինների, մասնավորապես՝ Փրկարար ծառայության հետ համատեղ նախաձեռնությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն։
Դեսպանատան առաջին խորհրդական Ժուլի Ֆորը ընդգծել է, որ Ֆրանսիան հետաքրքրված է Փրկարար ծառայությունում կամավորական ջոկատների ստեղծման նախագծի իրականացմամբ, ինչը թույլ կտա զարգացնել ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման կարողությունները, իրականացնել ռիսկերի ու կարիքների գնահատում և կատարելագործել քաղաքացիական պաշտպանության ոլորտը։
Կարևորելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունը՝ նախարարը նշել է, որ ՆԳ նախարարության համար առաջնահերթություն է, որ նախագծում ներառված լինեն նաև այս ոլորտում թվային գործիքակազմերի ներդրումը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել նաև կամավորներին ներգրավելու, վերապատրաստելու, մոտիվացնելու և կամավորական փրկարարական ցանցը գործարկելու մեխանիզմները։
Նախագիծն իրագործելու համատեքստում կարևորվել է եվրոպական գործընկերների և Ավստրիական Կարմիր խաչի հետ ակտիվ համագործակցությունը:
Քննարկվել են համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու ուղղությամբ մի շարք հարցեր: