Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայթաղ գյուղի մանկապարտեզի շենքի լուսանկարը նախկինում և ներկայում:
Լուսանկարին կից՝ Չախոյանը գրել է.
«30 տարի Հայթաղ գյուղում մանկապարտեզ չկար, այսօր արդեն կա։
90-ականներից գյուղի մանկապարտեզը չի գործել, ստիպված երեխաներին տարել են հարևան գյուղեր ու Էջմիածին։
Այսօր արդեն գյուղի փոքրիկները ունեն իրենց մանկապարտեզը։ Բարով վայելեք»:
.jpg)