Այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էի։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«ՏԿԵ փոխնախարար Ավետիք Դարբինյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ այցելեցինք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Էջմիածին քաղաքի թիվ 6 մանկապարտեզ։
Ապա Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատասխանատուների հետ դիտարկեցինք Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից Արարատի մարզի Հայանիստ գյուղ տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Տեղում արդեն իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այցելեցինք նաև Խոյ համայնքի Հայթաղ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։
Մանկապարտեզը շահագործման է հանձնվել 2025 թվականի սեպտեմբերին, ամբողջովին կահավորված է նոր գույքով, տեխնիկայով»,-նշել է նա։