Աբու Դաբիում անցկացվող համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Mohamed bin Zayed Water Initiative հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա ալ Աթիկիի հետ։
«Քննարկել ենք ջրային ոլորտի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ և առաջադեմ լուծումներ ներդնելու հնարավորությունները։
Պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը և աշխատանքային խմբերի շրջանակում իրականացնել փորձի փոխանակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։