Փաստաբան է կալանավորվել. Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին փաստաբանի կալանավորման լուրը՝ հայտնելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնում։