ԱՄՆ-ում շաթդաունը սպառնում է միջուկային զենքի անվտանգությանը՝ հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը:
«Մենք դեռ մոտ ութ օր ունենք միջուկային անվտանգության ազգային վարչության ֆինանսավորման համար, որը վերահսկում է մեր միջուկային զենքի պաշարները, մեր միջուկային սուզանավերն ու ավիակիրները սնուցող շարժիչները»,- ասել է Ռայթը Fox News-ի եթերում:
Նրա խոսքով՝ դրանից հետո նախարարությունը ստիպված կլինի դիմել արտակարգ ընթացակարգերի, ինչը սպառնալիք կստեղծի երկրի համար:
Էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իր գերատեսչությունում ավելի քան 20 մարդ պետք է հաստատվի Սենատի կողմից: Նա դեմոկրատներին մեղադրել է այդ ընթացակարգը ձգձգելու համար:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը, քանի որ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագծի շուրջ: