Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝
Հոկտեմբերի 3՝ ժամը` 21:30,
60 կգ` Գառնիկ Չոլակյան
Հոկտեմբեր 5՝ Ժամը` 21:30,
71 կգ` Գոռ Սահակյան
Հոկտեմբերի 7՝ Ժամը` 19:00,
88 կգ` Սուրեն Գրիգորյան
Հոկտեմբերի 8՝ Ժամը` 19:00,
77 կգ` Աննա Ամրոյան (B խումբ)
Հոկտեմբերի 10՝ Ժամը` 21:30.
110 կգ` Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
Հոկտեմբերի 11՝ Ժամը` 18:00,
+110 կգ, Վարազդատ Լալայան
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ-մարզուհի է հայտագրվել: Նրանց թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ: