Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Աբրահամ Համադեի հետ (Հանրապետական)։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հետագա զարգացման ու խորացման հեռանկարներին։