Մոսկվան բաց է՝ լուծելու ռուս-ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական բանակցությունների և քաղաքական շփումների միջոցով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Լրագրողների հետ զրույցում Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նախընտրում է ամրապնդել իր զինված ուժերը՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով խաղաղությանը։ Խոսելով Պուտին-Զելենսկի հանդիպման հավանականության մասին՝ նա ընդգծել է, որ բարձր մակարդակի շփումները չեն կարող ինքնանպատակ լինել, դրանք չեն օգնի հակամարտության համապարփակ կարգավորմանը, եթե մանրակրկիտ չնախապատրաստվեն: Պեսկովը հավելել է, որ այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում դադար է: Նաև, նրա խոսքով, ռուսական կողմն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին:
Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Ուկրաինային ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից 4 միլիարդ եվրո փոխանցելու՝ Եվրահանձնաժողովի որոշումը: Ակնկալվում է, որ 2 միլիարդը կուղղվի ԱԹՍ-ների արտադրությանը: Պեսկովի խոսքով՝ դա «կքանդի» սեփականության անձեռնմխելիության սկզբունքի նկատմամբ վստահությունը:
Մանրամասները՝ տեսաշարում: