• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Համացանցում տարածվում են Քարի... 21:10
Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին 15:23
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:2730 Սեպ, 2025

ԱԳ նախարարը մասնակցել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում մասնակցել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։

Քննարկման մյուս բանախոսներն էին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

Ստորև ներկայացնում ենք նախարար ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցերը և նրա  պատասխանները հնչած հարցերին:

Զբիգնև Պիսարսկի.- Ես ասացի, որ Ձեր աջ կողմում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, լավ ընկերը։ Նա շատ փորձառու նախարար է։ Արարատ, պետք է նշեմ, որ մեծ նվաճում էր Ձեր պաշտոնավարման ընթացքում՝ օգոստոսին, Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ սա տեղի չէր ունենա առանց Հայաստանի հմուտ դիվանագիտության։ Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ:

Պարո՛ն Միրզոյան, Դուք գիտեք, որ ես Հայաստանի մեծ երկրպագուն եմ և աջակիցը: Նախորդ բանախոսներին լսելուց հետո ի՞նչ եք ակնկալում Եվրոպայից և Եվրոպական միությունից այս ոլորտում։ Եվ ինչպիսի՞ փորձ ունեք Եվրոպական միության հետ այս ոլորտում աշխատելու առումով։

Արարատ Միրզոյան.- Նախևառաջ շատ շնորհակալ եմ Ձեր ներածական խոսքերի համար։ Չեմ կարծում եմ, որ ես այդչափ արժանացել եմ այդ խոսքերին, բայց Դուք, հավանաբար, չափազանց բարի գտնվեցիք։

Զբիգնև Պիսարսկի.- Իրական դիվանագետ, շատ համեստ:

Արարատ Միրզոյան.- Ի դեպ, ես դիվանագետ չեմ, իմ փորձը դիվանագիտական հիմքի վրա չէ։

Կներեք, որ սա ասում եմ, հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ՝ այստեղ որոշակի շփոթություն կա։ Նախևառաջ, խոսքը Եվրոպայի՞, թե՞ Եվրոպական միության մասին է։ Սրանք տարբեր են։ Երբ դուք խոսում եք Եվրոպական միության մասին, մենք կարող ենք լինել պոտենցիալ անդամ, նույնիսկ հաջորդը։ Եթե դուք խոսում եք Եվրոպայի մասին, ապա Լիտվայի նախարարը բացարձակապես ճիշտ է. մենք հավասարապես Եվրոպայում ենք, ինչպես և դուք։

Մենք նաև մի փոքր անդրադարձանք Նոր Եվրոպային և Հին Եվրոպային: Խոսեցինք արժեքների և շահերի հակադրության մասին։ Այստեղ ես պետք է չհամաձայնեմ Ձեզ հետ, սիրելի՛ բարեկամ։ Կարծում եմ՝ շահերն արժեքներն են։ Նկատի ունեմ, որ արժեքները պետք է լինեն շահերը, որովհետև, եթե դուք հարմարեցնեք ձեր քաղաքականությունն այն շահերի հետ, որոնք կարծում եք, որ նպաստավոր են ձեզ համար, այնուհետև մի օր, երկու օր, երրորդ անգամ գնալով փոխզիջման, հետքայլ եք անում ձեր արժեքներից, և այդ ժամանակ հայտնվում եք մի իրավիճակում, որտեղ, հավանաբար, ձեր իրական քաղաքականությունը հեռու է արժեքներից։ Այո, ԵՄ-ն ինձ համար, որոշ առումներով, առաջին հերթին ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին է։

Եթե ​​լինեն զիջումներ, աչք փակվի մեկ երկրում, ապա՝ մյուս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վրա, ի վերջո, ԵՄ-ն կդառնա պակաս հետաքրքիր և պակաս գրավիչ անձամբ ինձ համար։ Եվ ժողովրդավարության այս իմաստով Հայաստանը ևս ԵՄ է։ Մենք արդեն ժողովրդավարություն ենք, այո, անփորձ ժողովրդավարություն, բայց մենք արդեն հաստատված ժողովրդավարություն ենք, և, իհարկե, մենք շարունակելու ենք մեր ժողովրդավարական բարեփոխումները։ Այսպիսով՝ շահերի և արժեքների այս դիլեման, կարծում եմ, ծուղակ է։ Դա արհեստական հարցադրում է։

Զբիգնև Պիսարսկի.- Պարո՛ն Միրզոյան, թույլ տվեք մի փոքր հստակեցնել, թե ինչ նկատի ունեի։ Կներեք, եթե իմ խոսքը բավական հստակ չէր։ Ես նկատի ունեի ԱՄՆ-ի ներկայիս արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Ջեյ Դի Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ նա նշեց, որ Եվրոպան ինքն է իր խնդիրների աղբյուրը։ Իսկ երբ ԱՄՆ կառավարությունը որոշեց փակել USAID-ը և հրաժարվել ամերիկյան «փափուկ ուժի» գործիքներից, իմ կարծիքով՝ դա որոշ չափով «դավաճանություն» էր այն արժեքներին, որոնց վրա կառուցված են Միացյալ Նահանգները, և կենտրոնացում միայն շահերի վրա հիմնված քաղաքականության վրա։ Սակայն նման  քաղաքականության մեջ վտանգ կա, այն առումով, որ որևէ մեկը կարող է ավելի շահավետ առաջարկ անել, և այդ դեպքում դու պարզապես հայտնվում ես ճաշացանկում:

Արարատ Միրզոյան.- Դա հենց այն է, ինչի մասին ես խոսում եմ:

Զբիգնև Պիսարսկի.- Եվ փոքր երկրների համար նման անցումային հարաբերությունների փուլում գտնվելն իսկապես վտանգավոր է։ Ներեցե՛ք, սա պարզապես պարզաբանում էր։

Արարատ Միրզոյան.- Ներեցե՛ք, եթե ես ավելորդ շփոթություն ավելացրի։ Սակայն այո՛, Դուք ճիշտ եք։ Շատ իրադարձություններ են տեղի ունենում Եվրոպայի ռազմավարական հարևանությունում։ Եվ այո՛, կարող ենք սկսել Միացյալ Նահանգներից։ Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի և նրա անդամ երկրների ամենաուժեղ դաշնակիցը, գործընկերն այսօր որոշակիորեն, իսկ երբեմն էլ էականորեն, կարող է տարբերվող կարծիքներ ունենալ ամենակենսական հարցերի շուրջ։

Կարծում եմ՝ սա, և կրկին նշեմ՝ դիտարկելով որպես դիտորդ, ստիպում է ԵՄ-ին վերանայել բազմաթիվ մոտեցումներ։ Օրինակ՝ մեծացնել իր ինքնիշխանությունը, ձևավորել ինստիտուտներ, որոնք կարող են ԵՄ-ին, որպես միություն, հավելյալ վստահություն հաղորդել:

Եթե նայենք դեպի արևելք, Եվրոպան իր համար մեծ ռիսկեր է տեսնում Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Վերջերս եղան նորություններ օդային տարածքի խախտման մասին։ Շատ բաներ են տեղի ունենում ԵՄ-ի շուրջ, և կան բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք առնվազն պետք է վերաիմաստավորվեն և վերագնահատվեն։

Բայց չեմ ցանկանում կենտրոնանալ միայն բացասականի վրա։ Աշխարհում նաև դրական գործընթացներ են ընթանում։ Եվ այստեղ կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասին, Հայաստանին։ Վերջերս մենք խաղաղություն հաստատեցինք Ադրբեջանի հետ, որի հռչակումը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Խաղաղության հռչակագիրը ստորագրվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ այդ գործընթացի ականատեսն ու ստորագրողը նաև նախագահ Թրամփն էր։

Միաժամանակ մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, նախաստորագրեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը։ Մենք համաձայնության ենք եկել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները ճանաչելու հարցում։ Մենք պայմանավորվել ենք ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնց շրջանակներում պետք է ապաշրջափակվի երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքը։ Սա ասում եմ՝ ցույց տալու համար այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումն ու խաղաղության հաստատումը ոչ միայն ապահովում են կայունություն կամ վերացնում են ԵՄ անմիջական հարևանությամբ առկա «մոխրագույն գոտի», այլև ստեղծում են նոր տնտեսական և առևտրային հնարավորություններ։

Պատկերացրեք, երբ վերականգնվի երկաթուղային կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն աշխարհի այդ հատվածի համար, այլև շատ ավելի մեծ տարածաշրջանի, այդ թվում՝ ԵՄ-ի համար: Սակայն, կրկին, դրանով չի սահմանափակվում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին՝ ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, նվազեցնել կախվածությունն այլ խոշոր մայրաքաղաքներից և մեզ հնարավորություն է տալիս ունենալ, օրինակ, առանձնահատուկ արտաքին քաղաքականություն։ Կոնկրետ օրինակ բերեմ․ Հայաստանում մենք Ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որը ԵՄ-ին անդամակցությունը դարձնում է Կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն։ Այսինքն՝ մեր կողմից կա քաղաքական կամք, կա օրենքով ամրագրված որոշում, և այժմ արդեն ԵՄ գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն։ 

Զբիգնև Պիսարսկի.- Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ կովկասյան տեսակետը ներկայացնելու համար։

(...)

Բենժամեն Հադադ.- Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, որը նախաստորագրվել է ԱՄՆ վարչակազմի օժանդակությամբ։ Կարծում եմ՝ սա փաստացի վկայությունն է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ գտնվելով վերջին տարիներին շատ բարդ իրավիճակում և շարունակելով հաստատակամորեն ներգրավվել դիվանագիտության մեջ ու որոնել խաղաղություն, ինչպես նաև շարունակել բարեփոխումները, աջակցությունը ժողովրդավարությանը և կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս հարցում Փաշինյանի կառավարությունն իսկապես արժանի է գովասանքի։ Մենք պարբերաբար կապի մեջ ենք Հայաստանի կառավարության հետ, նախագահ Մակրոնը՝ վարչապետ Փաշինյանի հետ, և մենք պատրաստ ենք աջակցել այս խաղաղության պայմանագրի իրագործմանը։

(...)

Զբիգնև Պիսարսկի.- Ես ցանկանում եմ անդրադառնալ Վրաստանին, որը մեծ հույս էր Եվրոպայի համար՝ Վրաստանի ապագայի, Վրաստանի եվրոպականացման առումով։ Ես հիշում եմ, երբ նախագահ Սահակաշվիլին այստեղ՝ Վարշավայի անվտանգության ֆորումում, ստանում էր Ազատության ասպետի մրցանակը։ Իսկ ի՞նչ դասեր կարող է Հայաստանը քաղել Վրաստանի պատմությունից, ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի օգնենք ձեզ՝ խուսափելու այն սխալներից, որոնք Վրաստանը կամ մենք թույլ տվեցինք, այն սխալներից, որոնց հետևանքով Վրաստանը հայտնվեց իր ներկա իրավիճակում։ Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի օգնենք ձեզ՝ ապահովելու ժողովրդավարական Հայաստանի և Եվրոատլանտյան Հայաստանի ապագան։

Արարատ Միրզոյան.- Փաստն այն է, որ ոչ ոք չի չեղարկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ ԵՄ-ն։ Հետևաբար, փաստն այն է, որ Վրաստանը ԵՄ թեկնածու է։ Մնացածը՝ մեկնաբանության, շարունակական քաղաքական գործընթացների հարց է, որոնք կարող են մի օր փոխվել, բայց ռազմավարական առումով կարգավիճակը կա։

Հետևություն Հայաստանի համար. ես մեծամասամբ կհամաձայնեմ Լիտվայի իմ գործընկերոջ հետ՝ մենք չպետք է կորցնենք պահը։ Երբեմն, և այստեղ կրկին, մեղմ քննադատություն. մենք չպետք է թույլ տանք, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։

Քաղաքականությունն այն ոլորտն է, այն ճանապարհը, որտեղ մենք՝ մեր ժողովուրդները, մեր երկիրը, պետք է որոշումներ կայացնենք։ Քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։ Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, մենք ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, մենք բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։ Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, մենք կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք։

Այսպիսով՝ այո, մենք պետք է լինենք ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական։ 

Բայց կա մի նրբերանգ, որին կուզենայի անդրադառնալ, եթե թույլ տաք։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդությունը կամ աջակցությունը մրցակցության հարց չէ։

Ի նկատի ունեմ, որ գործընթացը երկար էր, բանակցությունները տևեցին մի քանի տարի։ Ներգրավված էին քաղաքական առաջնորդներ։ Նախագահ Մակրոնը կազմակերպեց հանդիպում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում՝ Պրահայում։ Դա տեղի ունեցավ մի քանի տարի առաջ՝ հոկտեմբերի 6-ին, և հենց այդ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց հիմնարար համաձայնություն, համաձայնություն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչը, իր հերթին, նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած սահմանները վերաճանաչվում են որպես ներկայիս Հայաստանի և ներկայիս Ադրբեջանի սահմաններ։ Սա հանդիսացավ անկյունաքարային իրադարձություն, ձեռքբերում։

(...)

Զբիգնև Պիսարսկի.- Հաջորդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանո՞ւմ է անցկացվելու:

Արարատ Միրզոյան.- Այո՛, և սա ասում եմ՝ նաև ցույց տալու համար, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը շատ կարևոր մեխանիզմ է, շատ կարևոր հարթակ, և մենք հպարտ ենք ասելու, որ հաջորդը տեղի է ունենալու Հայաստանում՝ 2026 թվականի մայիսի 4-ին։ Մենք բոլորիդ կսպասենք այնտեղ։

Զբիգնև Պիսարսկի.- Շատ շնորհակալ եմ բոլորին։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս քննարկումը պետք է շարունակենք Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կամ «Երևանյան երկխոսության» ընթացքում, որի գործընկերն է «Պուլասկի հիմնադրամը»։ Ուստի, մենք հրավիրում ենք բոլորիդ այցելել Երևան, և կարծում եմ՝ դա կլինի ոչ միայն քայլ, այլև ապացույց, որ մենք բաց ենք մեր հարևանների համար և աջակցում ենք նրանց, հատկապես այն ժամանակ, երբ նրանք համարձակ քայլեր են անում դեպի Եվրատլանտյան համայնք՝ կիսելով նույն արժեքները։

Եվ կարծում եմ՝ սա է մեր դերը. չթողնել նրանց միայնակ այս ջանքերում, որովհետև դա դժվար և բարդ ճանապարհ է, և նրանք կարիք ունեն մեր քաղաքական ու այլ կերպ աջակցության։ Շատ շնորհակալություն, և հուսով եմ, որ դուք կմիանաք ինձ՝ մեր հրաշալի բանախոսներին ծափահարելու համար։

Դիտումների քանակ106
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան 21:4316 Օգս, 2026
  • Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին 21:1016 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին 21:0616 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար 21:0116 Օգս, 2026
  • Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 20:4216 Օգս, 2026
  • Հայկական մշակույթի ուսումնասիրությունները Հարվարդի համալսարանում | Հարցազրույց Քրիստինա Մարանցիի հետ 19:5316 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 16.08.2026 19:0316 Օգս, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026
  • Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 13:5016 Օգս, 2026
  • Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13:3716 Օգս, 2026
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015