Եվրոպացի դիվանագետները ցանկանում են մեկուսացնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որը դիմադրում է Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու՝ Եվրամիության (ԵՄ) ծրագրին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Նպատակն է Կոպենհագենում ստանալ մյուս երկրների բավարար աջակցությունը՝ Օրբանին մեկուսացնելու համար»,- ասել է ԵՄ դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ավելի վաղ Օրբանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հունգարիայի տնտեսությունը «ծնկի կգա», եթե Բուդապեշտը հրաժարվի ռուսական էներգակիրներից։
Մինչդեռ Թրամփը հնարավոր էր համարել, որ Հունգարիան կարող է հրաժարվել ռուսական նավթի գնումներից: Նա նշել էր, որ բարեկամական հարաբերություններ է պահպանում Օրբանի հետ, և կարող է նման հնարավորությունը նրա հետ քննարկել։