ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 24-25-ը:
Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
11 դեպք` խարդախության,
-
9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
-
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
-
4 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
3-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման,
-
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, սառը զենք կրելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ շորթման, խարդախության, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար, 25 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։