Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում անդրադարձ չի կատարվել Սահմանադրության նախաբանին: Առաջարկվող փոփոխությունները վերաբերել են Ազգային ժողովի կազմավորման կարգավորումներին, խորհրդարանի ինքնարձակմանը, կառավարության անդամներին անվստահություն հայտնելուն, էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելուն: Նիստն անցկացվել է ընդդիմադիրների բացակայությամբ, թեպետ շատ հարցեր բխում են նաև նրանց շահերից:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան